Արտախորհրդարանական պայքարի արդյունքում մոբիլիզացիան ավելի արագ է տեղի ունենալու

Արտախորհրդարանական պայքարի արդյունքում մոբիլիզացիան ավելի արագ է տեղի ունենալու

Ընդդիմությունը զբաղված է պաշտոնակռվով. մոտ օրերին կքննարկենք մանդատներից զրկելու հարցը: Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Ալեն Սիմոնյանը:

ՔՊ-ն փորձելու է ձևավորել միակուսակցական համակարգ՝ Հյուսիսային Կորեա, որտեղ ընտրություններում «նկարվելու» է 99 տոկոսանոց հաղթանակ գործող իշխանությունների համար ցանկացած ընտրությունների ժամանակ:

Ընդդիմությանը զրկելով մանդատներից ՔՊ-ն արագացնելու է իշխանափոխությունը։ Արտախորհրդարանական պայքարի արդյունքում հանրային մոբիլիզացիան ավելի արագ է տեղի ունենալու:

ՔՊ-ի վերնախավն իրենց ճոխ մեքենաներից չի տեսնում ՀՀ-ում ստեղծված աղետալի սոցիալ-տնտեսական և անվտանգային իրավիճակը՝ ՔՊ-ն չի տիրապետում ՀՀ-ում ստեղծված իրական իրավիճակին: Եթե ՀՀ քաղաքացիների մի զգալի հատված դուրս չի գալիս փողոց, դա չի նշանակում, որ իրենք գոհ են Փաշինյանից. դա նշանակում է, որ այդ մարդիկ պատրաստվում են «քվեարկել ոտքերով»` արտագաղթել: 

Հայաստանի և Արցախի հայաթափումը չի կարող բխել որևէ ադեկվատ իշխանության շահերից՝ դա արդեն կուսակցությունների միջև քաղաքական պայքար չէ՝ դա Հայաստանը կազմաքանդելու «ճանապարհային քարտեզ» է:

ՔՊ-ին իշխանությունից հեռացնելը նոր Սարդարապատ պետք է ընկալվի բոլոր քաղաքական առողջ, պետականամետ ուժերի համար:

Վահրամ Բագրատյան