Բժիշկը պարզ ուղիներ է բացահայտել մղձավանջներից ազատվելու համար

Բժիշկը պարզ ուղիներ է բացահայտել մղձավանջներից ազատվելու համար

Մղձավանջներն ամենից հաճախ հանդիպում են անհանգստության խանգարումներ ունեցող մարդկանց մոտ, այնպես որ կարելի է ազատվել դրանցից՝ նվազեցնելով սթրեսի մակարդակը օրվա ընթացքում։ Ասել է Ռուսական երկաթուղիների բժշկության կենտրոնական կլինիկական հիվանդանոցի սոմնոլոգ Նատալյա Բելոզերովան Lenta.ru-ին։

Բելոզերովան հայտարարել է, որ երազները մտավոր գործունեության արտացոլումն են, որը շարունակվում է գիշերը։ Այնուամենայնիվ, երբ մարդը քնում է, այն որոշակիորեն փոխվում է, քանի որ ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են իրականությունը քննադատաբար գնահատելու համար, չեն գործում:

Սոմնոլոգը միաժամանակ նշել է, որ մղձավանջներ ամենից հաճախ հանդիպում են տագնապային խանգարումներ ունեցող մարդկանց մոտ։ Ուստի նա օրվա ընթացքում սթրեսի մակարդակի նվազեցումը նշել է որպես դրանցից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը։

«Անհանգստությունը վերահսկելու համար կարևոր է պահպանել քնի լավ հիգիենան: Պետք է միաժամանակ պառկել քնելու և վեր կենալ, սահմանափակել կոֆեինի և հոգեմոստիմուլյատորների օգտագործումն ու բարձրացնել ֆիզիկական ակտիվությունը։ Պետք չէ նաև գիշերը չափից շատ ուտել»,- ընդգծել է Նատալյա Բելոզերովան։

Բելոզերովան պարզաբանել է, որ երեկոյան թեթեւ ընթրիքն ընդունելի է, սակայն պետք է ուտել քնելուց ոչ ուշ, քան երեք ժամ առաջ։ Նա նաև խորհուրդ է տվել, որ մղձավանջներից խուսափելու համար պետք է ընտրել հոգու համար նախատեսված զբաղմունք կամ հոբբի, որը կօգնի հանգստանալ կամ միտքը հեռացնել առօրյա հոգսերից։

«Դուք կարող եք նաև ձերբազատվել մղձավանջներից ճանաչողական վարքային հոգեթերապիայի, նյարդամկանային թուլացման տեխնիկայի և շնչառական վարժությունների օգնությամբ»,- պազաբանել է սոմնոլոգը։

Եթե ​​վերը նշված բոլոր մեթոդներն անարդյունավետ լինեն, ապա ըստ Բելոզերովայի, անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ՝ դեղորայքային թերապիայի համար: