Պիտի զսպվածություն ցուցաբերենք և բացառենք խաղաղության օրակարգին հակասող գործողությունները․ Փաշինյան

Միջազգային հանրությունը ԼՂ հայությանն էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի նկրտումների մասին մեր պնդումներին այլևս թերհավատությամբ չի մոտենում։ Այդ մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ԼՂ հայերին իրենց տներից արտաքսելն Ադրբեջանի միակ նպատակը չէ։

«Այս սադրիչ գործողություններով Ադրբեջանը նպատակ ունի խաթարել նաև խաղաղության գործընթացը, և նոր պատերազմ հրահրել տարածաշրջանում։ Հասկանալի է, որ Լաչինի միջանցքի փակումն ու հումանիտար ճգնաժամը էմոցիոնալ ենք տանում, բայց պետք է զսպվածություն ցուցաբերենք և բացառենք խաղաղության օրակարգին հակասող գործողությունները»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։