Պայթյունի հետեւանքով զոհված Վարդան Քոչարյանը «ՍիրՔոչար» բրենդի հիմնադիր Սիրանուշ Քոչարյանի հայրն է (ֆոտո)

Պայթյունի հետեւանքով զոհված Վարդան Քոչարյանը «ՍիրՔոչար» բրենդի հիմնադիր Սիրանուշ Քոչարյանի հայրն է (ֆոտո)

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14–ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհված Վարդան Քոչարյանը 62 տարեկան էր, երկար տարիներ մեծածախ առեւտրով էր զբաղվում։

Նրա դուստրը՝ Սիրանուշ Քոչարյանը, հայկական «ՍիրՔոչար» բրենդի հիմնադիրն է։ Սիրանուշն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հայրիկի հետ լուսանկարը եւ կից գրել. «Աշխարհ չկա առանց ՔԵԶ ՊԱՊ ՋԱՆ… ԻՄ ՀՐԵՇՏԱԿ»։

Նշենք, որ ըստ Oragir.news–ի՝ Վարդան Քոչարյանը երկար տարիներ Չինաստանից ապրանք էր ներմուծում և մատակարարում մարզերում գործող խանութներ։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով օգոստոսի 17–ին ժամը 10.00–ի դրությամբ կա 16 զոհ։ Զոհվածներից 15–ի ինքնությունը պարզվել է։ 2 անձ որոնվում է։ Պայթյունի հետեւանքով տուժել է 61 քաղաքացի, բուժումը հիվանդանոցներում շարունակում է ստանալ 7 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: