Ջորջ Մարտինը և Էմիլիա Քլարկը բացահայտում են Game of Thrones-ի նոր մանրամասներ

Ջորջ Մարտինը և Էմիլիա Քլարկը բացահայտում են Game of Thrones-ի նոր մանրամասներ

Ամերիկացի ֆանտաստ գրող և «Սառույցի և կրակի երգը» («A Song of Ice and Fire») վեպերի շարքերի հեղինակ Ջորջ Ռ.Ռ. Մարտինը բացահայտել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի սփին-օֆֆի մանրամասները: Նոր սերիալի վրա աշխատանքը հաստատել է նաև ամերիկացի դերասանուհի Էմիլիա Քլարկը. հայտնում է The Hollywood Reporter-ը։

Իր բլոգում Մարտինը հայտնել է, որ շոուի աշխատանքային անվանումն է «Սնոու»։ Ենթադրվում է, որ սյուժեն պտտվում է Ջոն Սնոուի պատմության շուրջ։ 

Ինչպես Քլարկն ասել է BBC-ին տված հարցազրույցում, դերասան Քիթ Հարինգթոնը կվերադառնա Ջոն Սնոուի դերին, այժմ նա ակտիվորեն ներգրավված է նախագծում։

 «Ինքն է ինձ ասել այդ մասին», - խոստովանել է Քլարկը:

Մարտինը հաստատել է Քլարկի խոսքերը.«Այո, հենց Քիթ Հարինգթոնն է տվել մեզ այս գաղափարը: Ես չեմ կարող ձեզ ասել սցենարիստների անունները, քանի որ դեռևս ոչ մի խոսք չկա թողարկման մասին… բայց հենց Քիթն է նրանց բերել, նրա թիմը զարմանալի է»: