Կանայք լավ են կրակում, որովհետեւ կրծքավանդակով ու փորով շնչելու տարբերություն կա. Պապիկյան

Ինչքան գնացել եմ կրակային, նկատել եմ, որ կանայք շատ դեպքերում ավելի լավ են կրակում, քան տղամարդիկ ու դա վիճակագրություն է․ MediaHub-ի հաղորդմամբ՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նիստին հայտարարեց նույն հանձնաժողովի անդամ, ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Վիլեն Գաբիրելյանից հետաքրքրվեց՝ ճշտե՞լ է, արդյոք, թե կանայք ինչու են լավ կրակում։

Ի պատասխան Գաբրիելյանն ասաց․ «Պարոն Քոչարյան չեմ ճշտել, բայց շատ հետաքրքիր թեմա է, կարող ենք միասին ճշտել»։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ, որ նստած էր Անդրանիկ Քոչարյանի կողքին, վերջինիս համար շատ կարեւոր արձանագրում արեց. 

«Կրծքավանդակով եւ փորով շնչելու տարբերությունն է»,-բացատրեց Պապիկյանը։

Մանրամասն՝ տեսանութում