44-օրյա պատերազմի աղետալի արդյունքները՝ ՔՊ-ի համար «լակմուսի թուղթ»

44-օրյա պատերազմի աղետալի արդյունքները՝ ՔՊ-ի համար «լակմուսի թուղթ»

Արցախի ՊԲ-ն երկու զոհ ունի. Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:

Ադրբեջանը շարունակում է ռազմական սադրանքներն Արցախի ուղղությամբ՝ ունենալով երկու թիրախ: Առաջինը՝ Արցախի հայաթափում և Արցախում՝նոր ռազմական պլացդարմի ստեղծում՝ Սյունիքի վրա հարձակվելու և այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը զինված մեթոդներով բացելու համար: Երկրորդ թիրախը՝ ռուսական խաղաղապահ ուժերի դուրս բերումն է Արցախից՝ հակառուսական տրամադրությունների տարածումն է ՀՀ-ում և ի վերջո ՀՀ-ից ռուսական զորքերի դուրս բերումն է:

ՔՊ-ականներին հետաքրքրում է միայն իշխանության պահպանումն ու ֆինանսները՝ դա նրանք ապացուցել են թե 44-օրյա պատերազմի օրերին, թե 2018թ.-ից մինչև այսօր: Թալանչիներին բանտեր նետելու և միլիարդները բյուջե վերադարձնելու խոստումները մնացին օդում կախված:

Այժմ ՔՊ-ն իշխանության է՝ ՀՀ քաղաքացիների համատարած անտարբերության և գերտերությունների հետ «լեզու գտնելու» արդյունքում՝այսպիսի իշխանություններն Երևանում ձեռնտու են թե ՌԴ-ին, թե Արևմուտքին:

Արցախի զինումն ու նոր, սպասվող պատերազմին պատրաստվելը պետք է դառնա թե ՀՀ ադեկվատ քաղաքացիների, թե պետականամետ, ազգային ուժերի թիվ մեկ թիրախը: ՔՊ-ականներն արդեն ապացուցել են, թե ինչպես են կառավարում երկիրը պատերազմի ժամանակ:

 

Վահրամ Բագրատյան