Roscosmos-ը ցույց է տվել աշխարհի ամենամեծ այսբերգը

Ռուսական Meteor-M արբանյակը լուսանկարել է աշխարհի ամենամեծ այսբերգը՝ A23a-ն, որը շարժվում է դեպի բրիտանական Հարավային Ջորջիա կղզի։ Լուսանկարը հրապարակել է Roscosmos-ն իր Telegram ալիքում։
«Ըստ վերջին գնահատումների՝ A23a այսբերգի տարածքը կազմում է 3672 քառ. կմ. եւ կշռում է գրեթե 1 տրիլիոն տոննա»,- նշվում է զեկույցում։
Ռոսկոսմոսը նշել է, որ սառցե հսկան սկսել է շարժվել Հարավային օվկիանոսում և այժմ նավարկում է դեպի Հարավային Ջորջիա կղզի, որը գտնվում է Ատլանտյան օվկիանոսի հարավում։