Վթար՝ Երևանում․ իրանցին Ford Mustang-ով բախվել է շինության պատին ու երկաթե սյանը

Վթար՝ Երևանում․ իրանցին Ford Mustang-ով բախվել է շինության պատին ու երկաթե սյանը

Այսօր՝ փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։40-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Տալեզադեհ Նավիդը իր վարած Ford Mustang մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Տիչինա 73/1 հասցեի շինության պատին, ապա երկաթե սյանը։ Գրել 1 Shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։