ՄԻՊ Մանասյանն ու Սյունիքի մարզպետ Ղուկասյանն են հանդիպել
ՄԻՊ գրասենյակը հաղորդագրություն է տարածել․
«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 13-ին Կապանում հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ:
Քննարկվել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը: Անահիտ Մանասյանը բարձրաձայնել է նաև այս օրերին Սյունիքի մարզում քաղաքացիների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից իրեն ներկայացված խնդիրները:
Իր խոսքում Պաշտպանն ընդգծել է Սյունիքի մարզպետի հետ ձևավորված կառուցողական աշխատանքը, ինչի արդյունքում արձանագրված մի շարք խնդիրներ արագ ստանում են իրենց լուծումները:
«Մարզերի բնակիչների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է: Տարբեր բնակավայրեր իրականացվող այցերի շրջանակում արձանագրում ենք մի շարք խնդիրներ, որոնք տարաբնույթ են: Այս համատեքստում կարևորում եմ տարածքային կառավարման մարմինների հետ արդյունավետ աշխատանքը, ինչի շնորհիվ խնդիրներն կարող են արագ ստանալ իրենց լուծումները: Անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու համար իրավունքների իրացման պատշաճ համակարգ գործի»,- ասել է Պաշտպանը:
Անահիտ Մանասյանն իր հանձնառությունն է հայտնել քննարկված հարցերը մանդատի շրջանակում լուծելու տեսանկյունից:
Պաշտպանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ մարզում պետք է շարունակաբար կատարելագործել անձանց կյանքի վրա ազդեցություն ունեցող համակարգերը»: