Թրամփը հետաքրքրված չէ Ուկրաինայի ճակատագրով. Bloomberg

Թրամփը հետաքրքրված չէ Ուկրաինայի ճակատագրով. Bloomberg

Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հետաքրքրված չէ Ուկրաինայի ճակատագրով, և հակամարտությունը ռազմավարական նշանակություն չունի ԱՄՆ շահերի համար, գրել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Նորընտիր նախագահն այնպիսի տպավորություն է ստեղծել, թե առանձնապես հետաքրքրված չէ Ուկրաինայի ճակատագրով կամ չի ըմբռնում պատերազմի ռազմավարական նշանակությունը ԱՄՆ շահերի համար»,- նշել է գործակալությունը։

Ավելի վաղ Թրամփը հույս էր հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունները կարող են տեղի ունենալ 6 ամսից էլ քիչ ժամանակ անց։ Դրանից առաջ էլ Թրամփը խոստացել էր, որ բանակցությունների միջոցով կկարողանա հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը։