ԱՄՆ-ը Ադրբեջանին կոչ է անում զորքերը հետ քաշել ելման դիրքեր. ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ

ԱՄՆ-ը Ադրբեջանին կոչ է անում զորքերը հետ քաշել ելման դիրքեր. ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է Նյու Յորքում սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպմանը: Նրա խոսքերով՝ Վաշինգտոնի համար կարևոր է երկխոսություն հաստատել Երևանի և Բաքվի միջև:

«Կոչ ենք անում Ադրբեջանին՝ հետ քաշել զորքերը ելման դիրքեր, աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու ուղղությամբ։ Այս հակամարտությունը չունի և չի կարող ունենալ ռազմական լուծում. մենք հայտարարել ենք դա թե՛ մասնավոր շփումներում, թե՛ հրապարակայնորեն: Ուրախ ենք, որ մեր շարունակական ներգրավվածությունը, այդ թվում՝ բարձր մակարդակներում, օգնել է դադարեցնել ռազմական գործողությունները: Կշարունակենք Հայաստանին և Ադրբեջանին մեր աջակցությունը: Կանոնավոր կապի մեջ ենք հայ և ադրբեջանցի պաշտոնյաների հետ: Մեր խնդիրն է համախմբել կողմերին և դյուրացնել նրանց միջև երկխոսությունը», - իր խոսքում ասել է Փրայսը: