Փաշինյանը Սամվել  Բաբայանին գործուղում է Ստեփանակերտ նոր զիջումներին նախապատրաստելու համար 

Փաշինյանը Սամվել  Բաբայանին գործուղում է Ստեփանակերտ նոր զիջումներին նախապատրաստելու համար 

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը  հոկտեմբերի 5-ին հավաք է հրավիրել Ստեփանակերտում ՝ քննարկելու Արցախի շուրջ զարգացումները։

MediaHub.am-ի հետ զրույցում Արցախից նշեցին, որ Սամվել Բաբայանի ծրագրերի վերաբերյալ Արցախում տեղեկացված չեն։

«Չգիտենք՝ ովքեր կմասանակցեն հավաքին, բայց տեղեկություններ կան, որ իշխանությունները հավաքին չեն աջակցելու, ոչ էլ խոչընդոտելու են։ Սամվել Բաբայանին գործուղում է Փաշինյանը՝ Արցախում տրամադրությունները շոշափելու և ինչ-որ նոր զիջումների նախապատրաստելու համար։ Բացի այդ, Սամվել Բաբայանի և Վիտալի Բալասանյանի լուրջ հակադրությունը շարունակում է ակտուալ մնալ։ Գուցե  Բալասանյանը միջոցներ ձեռնարկի Արցախում պառակտում թույլ չտալու համար»,-ասաց մեր զրուցակիցը։

Սամվել Բաբայանին Արցախում չեն սպասում նաև ընդդիմադիրները։

Անի Գևորգյան