Մեր տունը քանդելու ամենալավ ձևը դա է․ Արցախի ԱԺ պատգամավորը՝ Գագիկ Մելքոնյանի հայտարարության մասին

Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանն այսօր անդրադարձավ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի այն հայտարարությանը, որ թող արցախցիները գնան կռվեն Արցախի համար։ Նրա խոսքով՝ հենց նման հայտարարություններն են մեր տունը քանդում։

«Հենց մեր ամենամեծ պրոբլեմը դրա մեջ է՝ մեզ բաժան-բաժան անել և փորձել ինչ որ հարցեր լուծել։ Մեր առաջին պատերազմի ժամանակ մեր միասնականությունը բավականին սերտ էր և դա հնարավորություն տվեց, որպեսզի հաղթանակ արձանագրենք, իսկ ինչ վերաբերում է այդ պարոնի հայտարարությանը, ես հետևյալը կասեմ՝ իրականությունը խեղված ձևով է ներկայացվել։ Իրականության մեջ արցախահայությունը պայքարել է և շարունակելու է կռվել իր հայրենիքը պաշտպանելու համար։ Մի քիչ սիրուն չէ, որ այդ մասին ասում եմ, բայց 800 արցախցի պատերազմի ժամանակ զոհվել ու անհետ կորել է»,- ասաց Բալայանը։

Մանրամասները՝ տեսանյութում։