«Այսօրվա իշխանությունը Հայաստանի հողերն է ուրանում, ուր մնաց, ցեղասպանությունը չուրանա». հարցում

«Այսօրվա իշխանությունը Հայաստանի հողերն է ուրանում, ուր մնաց, ցեղասպանությունը չուրանա». հարցում

Իշխանություններն այս օրերին սկսել են նոր տերմին օգտագործել՝ «իրական և պատմական Հայաստան»։ Ըստ Փաշինյանի՝ «պատմական Հայաստանը և իրական Հայաստանը» ոչ միայն համատեղելի չեն, այլև հաճախ հակոտնյա են միմյանց: 

Սակայն ի՞նչ է սա նշանակում, արդյո՞ք մենք պետք է մոռանանք պատմությունը, անցյալը, ապրենք այն Հայաստանում, որը իշխանությունն անվանում է «իրական»: Եվ արդյո՞ք կարող ենք հասկանալ, որ «պատմականից» հրաժարվելը հօգուտ «իրականի» նշանակում է, որ իշխանություններն ուրանում են Հայոց Ցեղասպանության ճանաչումը․ MediaHub-ն անցկացրեց հերթական հարցումը, որպեսզի հասկանա հասարակության կարծիքը:

Նյութը պատրաստելու պահին հարցմանը մասնակցել է 8000 հոգի։

Եվ այսպես, «Ձեր կարծիքով՝ ՀՀ իշխանություններն ուրանո՞ւմ են Հայոց Ցեղասպանության ճանաչումը» հարցին մասնակիցների 59%-ն ընտրել է «Այո» տարբերակը, իսկ «Ոչ» պատասխանն ընտրել է հարցվածների 36%-ը:

«Ի՞նչ Ցեղասպանություն, դա ՀՀ հետ ի՞նչ կապ ունի» տարբերակն ընտրել են հարցվածների միայն 1%-ը, ինչն ամենաուրախալին է այս հարցման կոնտեքստում:

Հարցմանը մասնակցածների 3%-ն ընտրել է «2018 թ․-ից հետո Հայոց Ցեղասպանության ճանաչումը այլևս օրակարգում չկա» տարբերակը։ Եւս  1%-ն ընտրել է «Այդ հարցը ինձ չի հետաքրքրում» տարբերակը։

Ինչպես միշտ MediaHub-ի ընթերցողները թողել են նաև իրենց մեկնաբանությունները, որոնցից ամենաուշագրավները ներկայացնում ենք ստորև՝ 

«Չի ուրանում, պարզապես, չի ուզում երկիրը թողնել 100 տարվա սգի մեջ: Հայոց Ցեղասպանության կատարվածը միշտ կմնա սերունդների մտքում, բայց պետք է շարժվել առաջ»։ 

Մյուս ընթերցողը հակադարձել է. «Չի՞ ուզում երկիրը թողնել 100 տարվա սգի մեջ, առաջ չքաշեր այդ հարցը, ո՞վ իրան ստիպեց»։

«Մանկամիտ սենտիմենտալներ, մինչև հիմա չհասկացաք, որ սփյուռքում դա լավ փող աշխատելու ձև է, միամիտներ, անցյալով մի ապրե՛ք, ապագային նայեք»։

«Այդ որտե՞ղ են ուրացել, որ չենք տեսել»։

«Ոչ մի բանում էլ չեն կարող ուրանալ, թույլ չե՛նք տա»։

«Ո՛չ միայն ՀՀ ղեկավարությունը, այլ նաև ՀՀ հպարտ քաղաքացիները նույնպես ուրանում են»։

«Այսօրվա իշխանությունը Հայաստանի օրինական հողերն է ուրանում, ուր մնաց, ցեղասպանությունը չուրանա»:

«Թուրք Նիկոլի և թրքածին ՔՊ-ի համար ի՞նչ ցեղասպանություն»:

Մարիաննա Արամյան