Ուկրաինայի ղեկավարությունը պատրաստ է երկրորդ Չեռնոբիլ իրականացնել․ ՌԴ ԱԳ փոխնախարար

Ուկրաինայի ղեկավարությունը պատրաստ է երկրորդ Չեռնոբիլ իրականացնել․ ՌԴ ԱԳ փոխնախարար

Ուկրաինայի ղեկավարությունը կորցրել է իրականությունը սթափ գնահատելու կարողությունը և, հանուն իր քաղաքական շահերի, պատրաստ է երկրորդ Չեռնոբիլ իրականացնել, անդրադառնալով Զապորոժիեի ատոմակայանի հետ կապված խնդրին՝ «Россия-1»-ի եթերում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Անխոհեմությունը, որը մեր հակառակորդները ցուցաբերում են միջուկային անվտանգության նկատմամբ, սպառնալիք է ստեղծում Եվրոպայում խոշորագույն միջուկային օբյեկտի համար, պոտենցիալ ռիսկեր առաջացնում հսկայական տարածքի համար՝ գտնվող ոչ միայն այս կայանի հարևանությամբ, այլև ուկրաինական սահմաններից բավականին հեռու՝ Ուկրաինայից արևմուտք և այլն։ Խնդրին այսպիսի թեթևությամբ մոտենալը վկայում է, որ մարդիկ ամբողջովին կորցրել են իրականության զգացողությունը և, հանուն իրենց քաղաքական ու աշխարհաքաղաքական նպատակների, պատրաստ են երկրորդ Չեռնոբիլ իրականացնել»,- ասել է Ռյաբկովը։

Նրա խոսքով՝ այս սցենարի՝ իրականություն չդառնալու երաշխիքն է ռուս զինվորականների ներկայությունը, որոնք իրականացնում են Զապորոժիեի ատոմակայանի հսկողությունը։