ՔՊ-ի քայլերի արդյունքում Հայաստանն ու Արցախը հայաթափվում են 

ՔՊ-ի քայլերի արդյունքում Հայաստանն ու Արցախը հայաթափվում են 

Բերձորը շրջանցող ճանապարհի շինարարությունը սկսվելու է օգոստոսին: Այդ մասին հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

ՔՊ-ականները, փաստորեն, որոշել են հանձնել Բերձորը, քանի որ արդեն օգոստոսին մեկնարկելու է Բերձորը շրջանցող ճանապարհի շինարարությունը: Ինչ է լինելու Բերձորի բնակիչների հետ, ՔՊ-ին դա քիչ է հուզում, քանի որ դա չի վերաբերվում նրանց պարգևավճարներին կամ իշխանության պահպանմանը: Ինչպես հադրութցիներն ու շուշեցիները դարձան փախստական Փաշինյանի և թիմի վարած քաղաքականության արդյունքում, այդպես էլ Բերձորի բնակիչներն են արտագաղթելու ՌԴ: 

ՔՊ-ն իր քայլերով նպաստել է Արցախի հայաթափմանը, Սյունիքի անվտանգության խաթարմանն ու այդքանից հետո շարունակում է իշխանությունն ընկալել որպես սրբություն: 

Գերտերությունների պատվերները կյանքի կոչելով` իշխող խմբակը փորձելու է մնալ իշխանության ցանկացած գնով՝ ընդդիմությանը ձերբակալելով, ոստիկանական ուժերով՝ բարձրացնելով նրանց աշխատավարձերը, թուրք-ադրբեջանական սահմանները բացելով՝ թուրքական էքսպանսիայի հետևանքները չհաշվարկելով:

Փաշինյանի և ՔՊ-ի օրոք ՀՀ-ից աճել է արտագաղթը, արտաքին պարտքը նոր ռեկորդներ է սահմանում, իսկ ներդրումների մասին ՔՊ-ն «համեստորեն» լռում է, քանի որ դրանք չկան:

Տնտեսությունը վստահվել է հումորով և լավատեսությամբ աչքի ընկնող Վահան Քերոբյանին, ով ամեն օր խոսում է տնտեսական աճի, նոր աշխատատեղերի մասին՝ հավանաբար ընթերցելով որևէ եվրոպական երկրի ցուցանիշ, սակայն մտքով պատկերացնելով Հայաստանը:

Վահրամ Բագրատյան