Հակաբեղմնավորիչը մտել է կնոջ թոքային զարկերակն ու մնացել այնտեղ 6 տարի (լուսանկար)

Բրիտանուհին, քիչ է մնացել, զրկվի իր կյանքից այն բանից հետո, երբ հակաբեղմնավորիչը դիպել է կարևոր զարկերակին ու վեց տարի մնացել այնտեղ: Այս մասին գրել է Daily Mirror-ը։
2018-ին 29-ամյա Ռեբեկա Հարդին նախաբազուկին հակաբեղմնավորիչ իմպլանտ է տեղադրել։ Նրա խոսքով՝ իրեն անմիջապես թվացել է, որ ինչ-որ բան այն չէ։ Նա չէր զգացել իմպլանտը մաշկի տակ ու զանգահարեց հիվանդանոց, քանի որ դա իրեն անհանգստացրել էր: Սակայն հետազոտության ժամանակ բժիշկը վստահեցրել էր նրան, որ իմպլանտը պարզապես մաշկի խորւ մասում է։
2021 թվականին իմպլանտը ժամկետի ավարտից հետո չէր հաջողվել հեռացնել, քանի որ այն նախաբազուկում չէր եղել։ Հարդին ստիպված էր եղել մասնագետների մոտ հետ հերթ կանգնել մոտ մեկ տարի և անցնել հետազոտություններ, մինչև 2022 թվականի փետրվարին իմպլանտը հայտնաբերվել էր թոքային զարկերակում։
Բժիշկները զգուշացրել էին կնոջը, որ իմպլանտը զարկերակից հեռացնելը շատ վտանգավոր վիրահատություն է՝ բարդությունների հնարավորությամբ։ «Քանի որ նա ինձ ոչ մի խնդիր չէր պատճառել տարիների ընթացքում, ես համաձայնեցի թողնել այն այնպես, ինչպես կա և ռիսկի չդիմե»,- ասել է Հարդին:
«Այնուամենայնիվ, սա լուրջ ընթացակարգ է։ Ես երկու երեխա ունեմ, և պետք է մտածեմ նրանց մասին»,- ասել է նա։
Քանի դեռ գաղթած իմպլանտը մնում է մարմնում, այն կարող է կանխել երեխաների բեղմնավորումը: «Ինչ վերաբերում է հղիությանը, ինձ ասացին, որ ես դեռ կարող եմ հղիանալ, բայց կարող է տևել մոտ ութ տարի, որպեսզի հորմոնները լիովին մաշվեն: Նրանք ինձ առաջարկեցին օգնել, եթե երբևէ ցանկանամ նորից ծննդաբերել»,- հավելել է Հարդին։