Սալոմե Զուրաբիշվիլին խոսել է Վրաստանի ընտրություններում «հայկական կարուսելի» մասին

Սալոմե Զուրաբիշվիլին խոսել է Վրաստանի ընտրություններում «հայկական կարուսելի» մասին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շարունակում է ակտիվորեն հարցազրույցներ տալ արտասահմանյան մամուլին հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում կեղծելու մեթոդների մասին։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Associated Press-ին տված հարցազրույցում ասել է. «Վրաստանի ընտրություններում օգտագործվել է «հայկական կարուսել»։

«Չգիտես ինչու մենք այն անվանում ենք «Հայկական կարուսել»: Չգիտեմ, միգուցե Հայաստանում դա անվանում են «վրացական կարուսել»... Սա նշանակում է, որ ընտրություններից որոշ ժամանակ առաջ սոցիալապես անապահով մարդկանցից, բանտարկյալների ընտանիքներից տարբեր պատրվակներով առգրավել են ինքնության վկայականներ։ Իսկ հետո դրանք օգտագործվել են քվեարկության համար։ Մեկ ID-ով և տարբեր էլեկտրոնային սարքերով դա հնարավոր է եղել նույնիսկ 17 անգամ։ Նրանց տրամադրության տակ ունեին անձը հաստատող մեծ թվով փաստաթղթեր, անձնական համարներ», - ասել է նա։

Տեսանյութը՝ այստեղ