ՆիկոլաՄԻՊ

ՆիկոլաՄԻՊ

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանն է, ով համաձայնել է ստանձնել Փաշինյանի «հաստիքային» ՄԻՊ-ի պաշտոնը: 

Թեկնածու գտան 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում կառաջադրի Անահիտ Մանասյանի թեկնածությունը, տեղեկությունը հաստատեցին խմբակցությունից։ Մանասյանը Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տեղակալն է։ 

Վատ լուծում 

Գլխավոր դատախազի տեղակալին ՄԻՊ պաշտոնում առաջադրելը լավ ուղերձ չէ: Մարդու իրավունքները պաշտպանելու անհրաժեշտություն կա՝ հատկապես գործադիր իշխանության և իրավապահների ոտնձգություններից:

Անահիտ Մանասյանն ակնհայտորեն դառնալու է հերթական «գրպանային» ՄԻՊ-ը, պատկերավոր ասած՝ ՆիկոլաՄԻՊ-ը:

Վահրամ Բագրատյան