Բայդենի առողջական վիճակը դեպի լավն է գնում. Սպիտակ տան բժիշկ

Բայդենի առողջական վիճակը դեպի լավն է գնում. Սպիտակ տան բժիշկ

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի բժիշկն ասել է, որ նախագահի վիճակը լավանում է: Նա սկսել է ավելի մեղմ հազալ, կոկորդի եւ մարմնի ցավերը թեթեւացել են, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Բժիշկ Օ՝Քոները ասել է, որ Բայդենի թոքերը մաքուր են եւ թթվածնային քաղց չունի: Նա նշել է, որ Բայդենը, ամենայն հավանականությամբ, վարակված է կորոնավիրուսի BA5 տարբերակով, որը ավելի վարակիչ է, ինչի համար էլ նա կմնա մեկուսացված:

Սպիտակ տունը ցանկանում է ցույց տալ, որ Բայդենը հաղթայարում է հիվանդությունը, ինչի համար էլ հրապարակել է իր մասնակցությամբ տեսանյութ եւ առցանց հանդիպում Սպիտակ տան աշխատակիցների հետ: