Փակ հանդիպում ուղեվարձի թանկացման թեմայով, Փորձում են «կեղտ» գտնել Դավիթ Բալայանի վրա. Մամուլը՝ սուրճով

Փակ հանդիպում ուղեվարձի թանկացման թեմայով, Փորձում են «կեղտ» գտնել Դավիթ Բալայանի վրա. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՀՀ վարչապետի աշխատակազմը 2024 թվականի հունվարի 25-ին 1 մլն 411 հազար 200 դրամ (ներառյալ Ավելացված արժեքի հարկը) աժողությամբ պայմանագիր է կնքել «Եգեր» ՍՊԸ-ի հետ, որը զենքի եւ զինամթերքի, զինվորական եւ որսորդական պարագաների խանութների ցանց է։ Վարչապետի աշխատակազմը գնել է Байкал МР-71 14 ատրճանակներ։ Ատրճանակի մեկ հատի արժեքը կազմել է 100 հազար 800 դրամ։

Պայմանագրով գնման առարկան՝ ատրճանակը, տեխնիկական բնութագով պողպատից է, զենքի տրամաչափը՝ 9×17 մմ, փամփշտատուփի պարունակությունը՝ 8 փամփուշտ, զենքի ընդհանուր երկարությունը՝ 94 մմ, քաշը՝ 0.73 կգ։ Ատրճանակները ձեռք են բերված 2 տարի երաշխիքով։ Թե ինչ նպատակով, փաստաթղթերում չի երեւում»։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 

ԱԺ-ում՝ նախօրեին, Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հանդիպել է ՔՊ-ականների հետ, քննարկել են տրանսպորտի ուղեվարձերի թանկացման հարցը։ Չնայած փակ հանդիպմանն ամբողջ ֆրակցիան չի մասնակցել` մոտ 2 տասնյակ պատգամավոր է ներկա եղել, եւ թեպետ փոխքաղաքապետը բացատրել է, որ նոր ավտոբուսները պահելը թանկ արժե, ու դրանով է պայմանավորված ուղեվարձի թանկացումը, սակայն ՔՊ-ականները, կարելի է ասել, մեկ մարդու պես ընդվզել են թանկացման դեմ, մանավանդ՝ կրկնակի եւ մի բան էլ ավելի չափով:

Նրանք հորդորել են փոխքաղաքապետին՝ չգնալ նման քայլերի, մանավանդ որ առջեւում ընտրություններ են, եւ այդ որոշումն ուղիղ հարվածելու է իրենց ընտրողի գրպանին, ու հնարավոր է` ընտրությունների շեմին ՔՊ-ն փաստի առաջ կանգնի։

Միակ բացառությունը եղել է Տիգրան Պարսիլյանը, ով կարծիք է հայտնել, թե պետք չէ վախենալ նման ռեֆորմներից, ի վերջո, մարդիկ կհամակերպվեն։ Թերեւս այս հանգամանքով է պայմանավորված, որ ավագանու երեկվա նիստում հայտարարվեց, թե քաղաքապետարանը կվերանայի ուղեվարձի թանկացման առաջարկը։ Նշենք, որ, ըստ նախագծի, մեկ ամսվա համար միասնական տոմսի արժեքը լինելու է 11 հազար դրամ։

Հիշեցնենք, որ նախագիծն ավագանու անցած շաբաթվա նիստում էր ներառված, սակայն հանրային աղմուկից հետո քննարկումը հետաձգվել է: Ըստ ամենայնի, ավագանին որոշակի զիջումների կգնա, քանի որ նախնական տարբերակով ավելի քան կրկնակի էր թանկանալու ուղեվարձը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ 

«Արթուր Հովհաննիսյանի հետ թմրանյութի գործով ձերբակալված անձի գործերը լավ չեն. նա պարտքեր է կուտակել:

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել էր, որ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը 2017 թվականի նոյեմբերի 28-ին Nissan March մակնիշի ավտոմեքենայով Երեւանի բնակիչ Գեւորգ Սավթալյանի հետ բերման էր ենթարկվել ոստիկանություն: Նրանց մոտից խուզարկությամբ հայտնաբերվել էր 0.24 գրամ կշռով դեղնականաչավուն զանգված: Ոստիկանները հենց թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ենթադրյալ հանցանք կատարելու կասկածանքով էին Արթուր Հովհաննիսյանին եւ Գեւորգ Սավթալյանին ոստիկանություն տարել:

Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ «Դատալեքս» տեղեկատվական համակարգից, ՀՀ օմբուդսմենի ընդդիմադիր թեկնածու Էդգար Ղազարյանի ականջն ու լեզուն կտրելու սպառնալիք հնչեցնող պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հետ ձերբակալված Գեւորգ Սավթալյանից տարատեսակ կազմակերպություններ դատարանի միջոցով գումար են պահանջում: «Ամերիաբանկ»-ը, «Մոգո»-ն, «Գուդկրեդիտ»-ը, Հերացու անվան բժշկական համալսարանը ՔՊ խմբակցության քարտուղարի հետ ձերբակալված անձից դատարանի միջոցով պահանջում են 15-ից 63 հազար ՀՀ դրամ։

Դատելով Գեւորգ Սավթալյանի ֆեյսբուքյան էջից՝ Արթուր Հովհաննիսյանը նրա միակ եւ անփոխարինելի ընկերն է, որը, սակայն, նեղության մեջ գտնվող ընկերոջը թողել է անօգնական»։

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ-ական թիմի պահվածքը նորություն չէ` նրանց համար չկա օրենք ու բարոյականություն, հանգիստ կարող են ոտնահարել Սահմանադրությունը, տապալել ցանկացած քվեարկություն, անգիտակից կոճակ սեղմել` վերեւից իջած հրահանգով:

Շուտով նրանք դատական համայնքի թեկնածու Դավիթ Բալայանին ՍԴ դատավոր են ընտրելու, դեռ պարզ չէ, թե ինչ հրահանգ են ստացել, սակայն մենք տեղեկացանք, որ այժմ խոշորացույցով ուսումնասիրում են նրա գործունեությունն ու կենսագրությունը, փորձում «կեղտ» գտնել, որ համապատասխան հրահանգի դեպքում տապալեն քվեարկությունը:

Կենտրոնացել են նրա կրթության վրա` «բացահայտել» են, որ նա 1992-ին ընդունվել է «Գալիք» համալսարան, մեկ տարուց տեղափոխվել Գրիգոր Զոհրապի անվան համալսարան, ավարտել 1997-ին, 2006-2007թթ․ էլ ուսանել է «Գլաձոր» կառավարման ակադեմիայում։ Թե ինչ են տալու այս փաստերը՝ պարզ չէ, քանի որ իրենց մեծ թվով պաշտոնյաներ ոչ պետական բուհեր են ավարտել, ոմանք բարձրագույն կրթություն առհասարակ չունեն»:

Հրապարակ» թերթը գրում է. 