Եվրոպական միությունը նոր պատժամիջոցներ է սահմանում Իրանի դեմ․ ո՞րն է պատճառը

Եվրոպական միությունը նոր պատժամիջոցներ է սահմանում Իրանի դեմ․ ո՞րն է պատճառը

Եվրոպական միությունը նոր պատժամիջոցներ է սահմանում Իրանի դեմ՝ դա պատճառաբանելով Ռուսաստանին բալիստիկ հրթիռների մատակարարումներով։ 

Որոշումը հրապարակվել է Լյուքսեմբուրգում ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո, հաղորդագրություն է տարածել ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը։ 

Սահմանափակումներ են կիրառվում 7 ֆիզիկական և 7 իրավաբանական անձանց դեմ, որոնք «պատասխանատու են անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), հրթիռներ և դրանց հետ կապված տեխնոլոգիաներ Ռուսաստանին փոխանցելու համար»՝ Ուկրաինայի դեմ կիրառելու նպատակով։

Պատժամիջոցները սահմանվում են նաև Իրանի կողմից Մերձավոր Արևելքում և Կարմիր ծովի տարածաշրջանում գործող զինված խմբավորումներին վերոնշյալ սարքավորումները մատակարարելու համար։ 

Պատժամիջոցների ցանկում ներառված են իրանական 3 ավիաընկերություն, երկրի պաշտպանության փոխնախարար Սեյեդ Համզեհ Ղալանդարին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան պաշտոնյաներ։ 

Պատժամիջոցների տակ հայտնված անձանց ակտիվները ԵՄ-ում կսառեցվեն, ֆիզիկական անձանց մուտքը ԵՄ կարգելվի։ 

Մոսկվան ու Թեհրանը հերքել են տեղեկությունը, որ Իրանը Ռուսաստանին զենք է մատակարարում Ուկրաինայում օգտագործման համար։