Արցախի փրկությունը Երևանում օր առաջ ՔՊ-ականներին հեռացնելու մեջ է

Արցախի փրկությունը Երևանում օր առաջ ՔՊ-ականներին հեռացնելու մեջ է

Փաշինյանն ու թիմը խուսափում են հստակ դիրքորոշումներ որդեգրելուց ազգային, պետական հարցերում՝ հատկապես արցախյան հարցում, քանի որ ունեն մեծ կախվածություն գերտերություններից՝ ուժային կենտրոններից, որտեղ նրանք տարբեր խոստումներ են տվել, որոնք շատ հաճախ կարող են հակասել միմյանց: 

ՌԴ-ում ՔՊ-ականները վառ ռուսամետ են «ձևանում», Արևմուտքում խոսում են, թե ՀՀ-ն ժողովրդավարության բաստիոն է: Սակայն ոստիկանության կողմից ընդդիմության ցույցերի բիրտ ուժով ցրելն ու տարբեր քաղաքական դրդապատճառներով ընդդիմության լիդերների նկատմամբ ճնշումները չեն վկայում այն մասին, թե ՔՊ-ականները ցանկանում են կառուցել ժողովրդավարական բաստիոն: 

Փաշինյանն ու թիմը կյանքի են կոչում «իմիտացիոն քաղաքականություն»՝ Մոսկվայում նրանք «ռուսամետ» են, իսկ Բրյուսելում՝ «եվրոպամետ»: Արցախյան բանակցային գործընթացը 2018թ.-ից սկսած մտել է փակուղի, ինչն էլ, ի վերջո, հանգեցրեց արցախյան պատերազմին՝ իր աղետալի հետևանքներով: Այդ պատերազմի խայտառակ պարտության խորհրդանիշ ՀՀ գործող իշխանություններն ամեն գնով ցանկանում են մնալ իշխանության՝ հակադրվելով ՀՀ քաղաքացիների, հայ ազգի կամքին: ՔՊ-ականների համար այսօր ներքաղաքական թիվ մեկ գերնպատակը՝ ընդդիմության ակցիաների մարումն է ցանկացած մեթոդներով՝ իրավապահ համակարգի, ֆեյքերի և վարչական լծակների օգնությամբ: 

Փողոցային անհնազանդության ակցիաների միջոցով պետք է համաժողովրդական ալիք ստեղծել` ՔՊ-ականներին օր առաջ հեռացնելու նպատակով: Արցախի փրկությունը Երևանում օր առաջ իշխանափոխության մեջ է:

Վահրամ Բագրատյան