Գլխավոր դատախազը ընդդիմադիր պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիր է ներկայացրել ԱԺ

Գլխավոր դատախազը ընդդիմադիր պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիր է ներկայացրել ԱԺ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ցանկություն ունի հանրային քրեական հետապնդում սկսել ևս մեկ ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ։ 

Իշխանական Վլադիմիր Վարդանյանի եւ ընդդիմադիր Մհեր Սահակյանի միջեւ մարտի 31-ին ԱԺ-ում փակ նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպից 10 օր անց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր է ներկայացրել ԱԺ՝ Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու համար։



Առերեւույթ հանցավոր արարք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով դեպքի վայրից ձերբակալված Մհեր Սահակյանը, ըստ Քննչական կոմիտեի, փակ աշխատանքային քննարկման ընթացքում «անհիմն դիտողություն է կատարել» «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանին՝ բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել եւ աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել նրա ձախ հոնքին, որի արդյունքում իշխանական պատգամավորը վայր է ընկել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ։

MediaHub-ի տեղեկություններով, եթե այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համաձայնություն տա գլխավոր դատախազի միջնորդագրին, ապա խորհրդարանը Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը կքննի ԱԺ հերթական քառօրյայի ժամանակ, այսինքն՝ վաղը։

Լիա Սարգսյան