Փաշինյանը Երրորդ հանրապետության արժեքների թշնամին է․ Շարմազանով

Բնական է, որ Փաշինյանի հակապետական խմբակը քաղաքական, պետական ու ազգային գործիչների նկատմամբ բռնաճնշումներ ու կալանավորումներ պետք է ներկայացնի, որպես այսպես կոչված  իրավական գործընթաց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Հայաստանում տեղի է ունենում Երրորդ հանրապետության հիմքերի ամբողջական քայքայում։ Այն, ինչ Փաշինյանն անում է, ինձ համար զարմանալի չէ, ես այդ գիրքը կարդացել և հազար անգամ ասել եմ, որ ինքը Երրորդ հանրապետության արժեքների թշնամին է»,- ասաց Շարմազանովը։

Նա նշեց, որ իրեն անհասկանալի են այն գործիչները որոնք և՛ պատերազմից առաջ, և՛ պատերազմից հետո քննադատում էին Նիկոլի Փաշինյանին, բայց այսօր «նոր թիրախ են գտել՝ ռուսներ և ընդդիմություն»։

Մանրամասները՝ տեսանյութուն