Բաքվի հետ բանակցություններում կան հարցեր, որտեղ միջնորդների առկայությունը պարտադիր է․ Սաֆարյան

Հայաստանի կողմից կառուցողականության դրսևորում է։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ խոսելով սահմանազատման հանձնաժողովի հանդիպման մասին, որը հենց սահմանին է տեղի ունենալու ադրբեջանցիների հետ։ 

«Հանդիպումը տեղի է ունենալու փոխվարչապետերի մակարդակով»,-ասաց նա։

Հարցին, թե արդյո՞ք նախատեսվում են հանդիպումներ ԱԳ նախարարների, վարչապետի և նախագահի մակարդակով, վերջինս պատասխանեց՝ նման տեղեկություն դեռ չկա։

Խոսելով Ադրբեջանի հետ բանակցությունների մասին և դիտարկմանը, որ ՀՀ-ն ունի դիրքորոշում, որպեսզի դրանք լինեն առանց միջնորդի, վերջինս պատասխանեց․ «Բազմիցս նշել ենք, որ Բաքվի հետ բանակցություններում կան հարցեր, որտեղ միջնորդների առկայությունը պարտադիր է»։

Մանրամասները՝ տեսանյութում