Ինչ արել եմ, լավ եմ արել, եթե ազատության մեջ եղա, հրապարակում Րաֆֆու «Սամվելն» եմ բեմադրելու․ Մալյան
Առաջին պետական փաստաթուղթը, որով Նիկոլ Փաշինյանը ճանաչվում է դավաճան, այս քրեական գործն է, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է․ «Մահ դավաճաններին» ներկայացումը Նիկոլ Փաշինյանը համարում է, որ իրեն է ուղղված․ MediaHub-ի հաղորդմամբ՝ այս մասին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց գրող, հասարակական գործիչ Նարեկ Մալյանը։
«Երբ «Մահ դավաճաններին» վերնագրով ներկայացում եմ անում, ո՞վ է դրանից նեղվում, էս երկրում մի մարդ կա, որ նեղվել է այդ կարգախոսով ներկայացումից, եւ այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Ինչու Հայաստանի 3 միլիոն բնակչությունից ոչ ոք չի նեղվել «Մահ դավաճաններին» կոչից, նեղվել է մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը»,-նշեց Մալյանը։
Նա նշեց, որ ոչ մի բանի համար չի զղջում եւ շարունակելու է նույն տեմպով։
«Եթե ազատության մեջ մնացի անպայման Րաֆֆու «Սամվելը» բեմադրելու եմ Հանրապետության հրապարակում»,-ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ այսօր Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Նարեկ Մալյանի «Չաուշեսկու» գործով հերթական դատական նիստը։ Նարեկ Մալյանը մեղադրվում է «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը Ազատության հրապարակում բեմադրելու համար։
Մանրամասն՝ տեսանյութում