Եկեք նախ մեր սահմանները պահենք, հետո պրոֆեսիոնալ բանակ կունենանք․ Սասուն Միքայելյան

Եկեք նախ մեր սահմանները պահենք, հետո պրոֆեսիոնալ բանակ կունենանք․ Սասուն Միքայելյան

Հակառակորդը որքան էլ հարձակվի՝ երկրապահը ամուր կանգնած է։ Մեր երկիրն ամուր պահելու միակ տարբերակը համախմբումն է։ 44-օրյա պատերազմից մինչև հիմա մենք՝ երկրապահներս կանգնած ենք բանակի և զինվորի կողքին, մեր սահմանների պաշտպանության համար։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։

«Ձեռքերը ծալել, նստելով ոչ մի հարց չի լուծվելու»,-ասաց նա։

Հարցին, թե ի՞նչ սպասել բանակցային գործընթացից, վերջինս պատասխանեց, որ այս մասով մեկնաբանություն տալ չի ցանկանում և շեշտեց՝ ամեն մարդ պետք է իր գործն անի։

«Երկրապահն իր առաքելությունն է անում և անելու է։ Մենք պետք է հզոր լինենք, եթե հզոր չլինենք, մեզ հետ ո՛չ հաշվի կնստեն, ո՛չ էլ կբանակցեն, դրա համար այսօր մեր գերխնդիրը համախմբվելն ու մեր սահմանները պահելն է։ Քանակ չասեմ, բայց մենք մեծ թվով այսօր սահմանին կանգնած ենք։ Հաճախ գրում են՝ ԵԿՄ-ն ո՞ւր է, եկեք տեսեք, թե ուր է։ Կանանց փեշի տակ թաքնվելով ասում են՝ ԵԿՄ-ն ո՞ւր է, մեր տեղում ենք, իսկ դուք ո՞ւր եք»,-ընդգծեց ԵԿՄ նախագահը։

Դիտարկամնը, թե շատ է խոսվում պրոֆեսիոնալ բանակ ունենալու մասին՝ Միքայելյանն արձագանքեց․ «Իհարկե, ուզում ենք պրոֆեցիոնալ բանակ ունենալ, բայց այսօր մենք այդ կարգավիճակում չենք, որ հեշտ հասնենք դրան։ Եկեք նախ մեր սահմանները պահենք, հետո պրոֆեսիոնալ բանակ կունենան․ ժամանակի խնդիր է»,-ամփոփեց ԵԿՄ նախագահը։

Լիաննա Թորսյան