Շրջանառավող տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում. ԱԻՆ խոսնակ

Շրջանառավող տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում. ԱԻՆ խոսնակ

Ի պատասխան Yerevan.today.am կայքի հրապարակման, առ այն, որ ԱԻՆ աշխատակիցները թույլ չեն տվել «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցներին մուտք գործել առևտրի կենտրոնի տարածք, հայտնում եմ, որ ԱԻՆ փրկարար ծառայությունը «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլուզված շենքի տարածքում իրականացնում է հերթապահություն շենքի ապամոնտաժման աշխատանքների ընթացքում անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:

«Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ԱԻՆ աշխատակիցները չունենալով նման հրաման կամ կարգադրություն «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցների մուտքը և ելքը այնտեղ արգելելու վերաբերյալ, չեն իրականացրել և չեն իրականացնում նմանատիվ որևէ գործողություն, ուստի շրջանառավող տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում»,-նշել է նա: