Վիրավորել են, պատասխանը ստացել են, կարող ա՞ պիտի գործ տամ. ավագանու անդամ

Ես այդքան անտակտ և անգրագետ չեմ, որ իջնեմ իմ մակարդակից, ընդամենը եղել է պատասխան։ Եթե հակառակ կողմի վրա տեսախցիկ լիներ, ապա դուք կարող էիք տեսնել, որ իմ պատասխանը ¼-ն էլ չէր կազմում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը, մեկնաբանելով երեկվա միջադեպը:

MediaHub-ը հարցրեց Հայրապետյանին՝ միթե ինքը չէ՞ր հայհոյում, ինչը տեսանյութում լսվում և երևում է։ 
«Վիրավորել են, պատասխանը ստացել են: Ոչ մի բառ, որ կոնկրետ հայհոյանք է, ես չեմ ասել։ Իսկ դուք ի՞նչ կանեիք, որ ձեզ հայհոյեին, կլռեի՞ք։ Ես նորմալ չեմ համարում այն, ինչ կատարվել է այստեղ։ Պարզապես կան մարդիկ, որ իրենց ծառայի պարտականություններն էնքան լավ են կատարում, որ ուղղակի ապշեցուցիչ է։ Ես բարձր ինտելեկտով մարդ եմ։ Եվ եթե մեկ անգամ պետք է իջնել իրենց մակարդակին և իրենց լեզվով խոսել իրենց հետ, ես դա կարող եմ անել, բայց դա վերջին անգամն էր, քանի որ ես ծառաների մակարդակին չեմ իջնում։ Եթե ձեզ թվում է, որ ես ինչ-որ մեկին պիտի գործ տամ, չարաչար սխալվում եք»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում