ԱՄՆ-ը մտածում է Սիրիայում իշխանության եկած խմբավորումն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից հանելու մասին
Միացյալ Նահանգները մտածում է «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից հանելու մասին։ Հայտնել է Politico-ն։
Այս խմբավորումն է Սիրիայում իշխանության եկել։ Տեղեկություններ կան, որ Միացյալ Թագավորությունը նույնպես կարող է գնալ այդ քայլին։