Թբիլիսում տեղի ունեցավ ՀՀ և Վրաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովների 1-ին համատեղ նիստ

Թբիլիսում տեղի ունեցավ ՀՀ և Վրաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովների 1-ին համատեղ նիստ

Այսօր Թբիլիսում տեղի ունեցավ Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների առաջին համատեղ նիստը: Նիստի ընթացքում քննարկել ենք հայ-վրացական երկկողմ հարաբերություններին և Հարավային Կովկասում խաղաղությանն ու անվտանգությանը առնչվող հարցերը: Հաղորդում է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ 

Երկու հանձանժողովների միջև փոխըմբռնման հուշագիրը, որի հիման վրա տեղի են ունենում համատեղ նիստերը, ստորագրվել է 2022թ. նոյեմբերին։