Առողջություն մատների միջոցով. որ մատը՝ որ օրգանի համար է պատասխանատու

Առողջություն մատների միջոցով. որ մատը՝ որ օրգանի համար է պատասխանատու

Ըստ տիբեթական բժշկության՝ մատների հատվածներն ու ափի կետերը առողջության եզակի պատուհաններ են։ Յուրաքանչյուր մատ պատասխանատու է իր օրգանի համար։ Տիբեթյան բժշկության մասնագետները խորհուրդ են տալիս պարզապես մերսել որոշ մատների բարձիկներ՝ կախված ձեր առողջական խնդիրներից և ինքնազգացողությունից:

Ձեռքերի մերսումը լավ է, քանի որ այն կարելի է կատարել ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ:

Բութ մատը պատասխանատու է անհանգստության համար: Բթամատի մերսումը խթանում է ստամոքսը և փայծաղը:

Ցուցամատի մերսումը հեռացնում է վախն ու հիասթափությունը, խթանում է երիկամներն ու միզապարկը։

Միջնամատը պատասխանատու է զայրույթի, դյուրագրգռության և անվճռականության համար, ստիպում է աշխատել լյարդն ու լեղապարկը։

Մատնեմատը հեռացնում է տխրությունը, վախն ու վիշտը, ամրացնում է թոքերը և հաստ աղիքները։

Ճկույթը պատասխանատու է նյարդայնության և ինքնավստահության համար, ամրացնում է սիրտն ու բարակ աղիքները։

Ափի հենց կենտրոնում կա գործունեության կետ։ Սեղմելով դրա վրա՝ կարող եք թեթևացնել սրտխփոցն ու հոգնածությունը, վերականգնել ուժն ու ուրախ տրամադրությունը։