4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում

4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում

Դեկտեմբերի 13-ին Սախալինի ժամանակով ժամը 22:09-ին Կուրիլյան չորրորդ նեղուցի Պարամուշիրի հարավային ափերի մոտ 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: 

Սեյսմոգրաֆները մոտ 1 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են գրանցել մոտակա բնակավայրերում։ Այս մասին են վկայում Eqalert.ru սեյսմիկ ակտիվության մոնիտորինգի առցանց ծառայության տվյալները։ 

Երկրաշարժը տեղի է ունեցել 150 կիլոմետր խորության վրա։ Էպիկենտրոնից Փարամուշիրի ափ հեռավորությունը կազմել է մոտ 15 կիլոմետր։ 
 
1 բալ ուժգնությամբ ցնցումներ են դիտվել Սեւերո-Կուրիլսկում, որը գտնվում է էպիկենտրոնից 108 կիլոմետր հեռավորության վրա։ Շումշուի Բայկովո ոչ բնակելի գյուղում նույնպես նկատվել են սեյսմիկ ակտիվության հետևանքները։ 
 
Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Կամչատկայի երկրամասի գյուղերում և քաղաքներում՝ Օզեռնովսկի, Զապորոժիե, Շումնի, Պաուժետկա, Օկտյաբրսկի, Ուստ-Բոլշերեցկ, Կավալերսկոե և Ապաչե քաղաքներում:
 
Ավելի վաղ Sakh.online-ը հայտնել էր, որ Հարավային Կուրիլյան կղզիների ափերի մոտ 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Մինչև 3 բալանոց ցնցումներ զգացել են Մալոկուրիլսկի և մի շարք այլ բնակավայրերի բնակիչները։