Փաշինյանի տրամաբանությամբ՝ Արցախում տեղի ունեցածի համար մեղավոր է մի քանի շաբաթ կառավարած նախագահը

Փաշինյանի տրամաբանությամբ՝ Արցախում տեղի ունեցածի համար մեղավոր է մի քանի շաբաթ կառավարած նախագահը

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ Արցախում տեղի ունեցածի համար պատասխանատու և մեղավոր է միայն մի քանի շաբաթ կառավարած նախագահը։

Իսկ ահա, Հայաստանում ամեն ինչի պատասխանատուն և մեղավորը շարունակում են մնալ նախկինները։

Ընդհանրապես, տեղի ունեցած բոլոր իրադարձությունների համար պատասխանատուն և մեղավորը բացառապես օրվա իշխանություններն են՝ նաև կրելով նախկին իշխանություններից ստացած ժառանգության պատասխանատվությունը։

Նույն տրամաբանությամբ, հաջորդ իշխանությունները պետք է գիտակցեն իրենց պաշտոնավարումից հետո բոլոր իրադարձությունների բացառիկ պատասխանատվությունը՝ հաշվի առնելով այն ժառանգությունը, որը ստանալու են Նիկոլ Փաշինյանից»։