Զինված թուրք Արագածավան չի մտել, մեր հովիվները ցանկացել են Արաքսում լողալ. Տավրոս Սափեյան

Զինված թուրք Արագածավան չի մտել, մեր հովիվները ցանկացել են Արաքսում լողալ. Տավրոս Սափեյան

Իրականությանը չեն համապատասխանում մամուլի տեղեկությունները, թե Արագածավան զինված թուրքեր են մտել։ Այս մասին MediaHub.am -ի հետ զրույցում ասաց Թալինի քաղաքապետի ԺՊ Տավրոս Սափեյանը:

«Որևէ հովիվ չի գերեվարվել, մեր հովիվները ցանկացել են Արաքս գետում լողալ, ռուս սահմանապահները կանգնեցրել են, այսքանն է»,- ասաց Սափեյանը:

Նշենք, որ ոստիկանություն մեր զանգերն անպատասխան մնացին:

MedaHub.am-ին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը պատմեց, որ տարածված տեղեկությունները կեղծ են։

Մնացյալ տեղեկությունների մասին ավելի ուշ կհայտնի։ Արագածավանի համայնքապետարանից MediaHub.am-ին ևս հայտնեցին, որ տեղեկությունն իրականության հետ որևէ կապ չունի։