Այսօր «Անվտանգության ամառային ակադեմիայի» հատուկ հյուրն էր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը

Այսօր  «Անվտանգության ամառային ակադեմիայի» հատուկ հյուրն էր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը

Այսօր «Անվտանգության ամառային ակադեմիայի» հատուկ հյուրն էր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Համառոտ դասախոսության ընթացքում նա «Ակադեմիայի» դասընթացների մասնակիցներին ներկայացրեց անվտանգային ճարտարապետության այն կարևորագույն բաղկացուցիչները, որոնք պետք է լինեն Հայաստանի Հանրապետության զարգացման ռազմավարության կամ իր իսկ բնորոշմամբ՝ Հայաստանի երազանքի հիմքում ՝ ցանկացած ազգային իշխանության օրոք։

Ըստ բանախոսի՝

Անվտանգությունը՝ որպես լայն հասկացություն. ռազմական անվտանգություն, հոգեբանական և քարոզչական անվտանգություն,, պարենային անվտանգություն, առողջապահական անվտանգություն, էկոլոգիական անվտանգություն, դեմոգրաֆիական անվտանգությւոն և այլն;

Հզոր և արդյունավետ տնտեսական հիմք, այդ թվում՝ անվտանգային համակարգի լիարժեք սնուցման համար;

Առաջատար գիտություն տնտեսությւոնը զարգացնելու և անվտանգությանը ծառայոցնելու նպատակով;

Լավագույն կրթություն՝ գիտությունն առաջ մղելու համար։

Անվտանգային, տնտեսական, գիտական և կրթական համակարգերի վերջնարդյունքը Հայաստանին անմնացորդ ծառայեցնելու համար Էմոցիոնալ և գաղափարական հիմքի կերտում, որն ընդգրկում է հայրենասիրական դաստիարակությունը։

Մասնակիցների հետ անկաշկանդ հարց ու պատասխանի ձևաչափով քննարկվեցին ազգային ընդդիմության հաջողություն հասնելու հետ կապված խնդիրները, Արցախյան հիմնահարցի ներկա վիճակը և հեռանկարները, դաշնակից, բարեկամ և գործընկեր պետությունների հետ հարաբերությունների հիմնախնդիրը, Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի սանձազերծման ներքին և արտաքին պատճառները և իհարկե Հայաստանի ու Արցախի հանրապետությւոնների առջև ծառացած անվտանգային լրջագույն մարտահրավերներին դիմագրավելու և ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները:

Հանդիպման ավարտին Արթուր Վանեցյանը հորդորեց «Ակադեմիայի» մասնակիցներին իրենց շրջապատին ևս վարակել Հայաստանի և Արցախի նկատմամբ սիրով ու հայրենասիրությամբ։