Արցախի օկուպացված տարածքներ տեղափոխված ադրբեջանցիները` բաց երկնքի տակ գտնվող կալանավորներ

Արցախի օկուպացված տարածքներ տեղափոխված ադրբեջանցիները` բաց երկնքի տակ գտնվող կալանավորներ

Արցախի օկուպացված տարածքներ ադրբեջանցիներին վերաբնակեցնելով ՝ Բաքվի իշխանությունները մի քանի նպատակ են հետապնդում։ Նրանց ոճն է օգտագործել խաղաղ բնակչությանը և կոծկել նրանց մահերը հնարավոր պատերազմի ժամանակ։ 2020 թվականի պատերազմից հետո Արցախում ադրբեջանցիների զանգվածային վերաբնակեցման համար ինչ պայմաններ են ապահովված, անհասկանալի է։  

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը MediaHub-ի հետ զրույցում ներկայացրեց, թե ինչպես և ինչու է Բաքուն այդքան արագ փորձում բնակչությանը տեղափոխել օկուպացված տարածքներ, որոնք նույնիսկ ամբողջությամբ ականազերծված չեն:

«Ինչպես գիտենք, Ադրբեջանը մշտապես ռազմական տեխնիկա է տեղադրել բնակավայրերի մոտ, որպեսզի տուժեն բնակիչները և այդպիսով ավելի արագ գրավեն միջազգային հանրության ուշադրությունը։ Տեղահանելով մարդկանց ՝ ադրբեջանական իշխանությունները նրանց ապահովում են ոչ մեծ աշխատանքով։ Դա արվում է պետբյուջեի բեռը նվազեցնելու համար, քանի որ ամսական վճարումներ են կատարում նրանց ՝ որպես «փախստականների», - նշում է փորձագետը:

Ադրբեջանն այդ տեղահանվածներին անվանում է «փախստականներ» կամ «հարկադիր վերաբնակներ»: Իրականում այդ մարդիկ, ասում է Դավթյանը, ինքնակամ լքել են իրենց տները, որտեղ ապրում էին խորհրդային իշխանության տարիներին։ Ի տարբերություն հայերի, որոնք ծեծվել և վտարվել են Ադրբեջանական ԽՍՀ-ից ։

«Մեզ վրա դա, իհարկե, հոգեբանորեն ազդում է։ Սակայն Ադրբեջանը դա անում է նաև քաղաքական նպատակներով: Իլհամ Ալիևն իր նախընտրական ելույթներում բազմիցս հայտարարել է, որ իրենք միակ քաղաքական ուժն են, որն ունակ է լուծել Արցախի հարցը և, փաստորեն, 21-րդ տարում այդպես էլ եղավ։ Սակայն այդ տեղահանվածները բաց երկնքի տակ գտնվող կալանավորներ են, նրանք չեն կարող ազատ տեղաշարժվել, քանի որ տարածքները ականազերծված չեն»,- շեշտեց Գառնիկ Դավթյանը:

Փորձագետը չի բացառում, որ ընտանիքով վերաբնակվելու պատրվակով Ադրբեջանը կարող է այդ տարածքներ տեղափոխել և՛ ահաբեկիչների, և՛ ռազմակայաններ տեղադրել, ինչը Հայաստանի վրա հարձակման նախապատրաստություն է, ինչպես նաև չի բացառվում նաև Իրանի վրա հարձակման փորձը:

«Բաքուն ցույց է տալիս, որ Արցախում վերահսկում է տեղի ունեցող գործընթացները, ինչի ապացույցն են նաև Արցախից վերջերս տեղափոխված աբբայությունները: Դրանով Բաքվի իշխանությունները ցույց են տալիս, որ իրենք են որոշում, թե երբ և ինչ գործընթացներ կարող են տեղի ունենալ «իրենց» տարածքում»,- հավելեց մեր զրուցակիցը։

Գեղեցիկ Մանուկյան