Ռուս-հայկական հարաբերությունները բարդ շրջան են ապրում․ ՌԴ ԱԳՆ

Ռուս-հայկական հարաբերությունները բարդ շրջան են ապրում․ ՌԴ ԱԳՆ

Ռուս-հայկական հարաբերությունները բարդ շրջան են ապրում՝ Երևանի վրա արևմտյան ճնշումների պատճառով։ Հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը։

Գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ Արևմուտքն ամեն կերպ դրդել է Հայաստանին ոչնչացնել Ռուսաստանի հետ ավանդական կապերը և պարտադրել հայ ժողովրդին խորթ արժեքային կողմնորոշումներ։

«Այդուհանդերձ, Մոսկվան միշտ արժեւորել է և շարունակում է արժեւորել Երևանի հետ եղբայրական հարաբերությունները»։