Ամուսինը դանակի մի քանի հարվածով սպանել է կնոջը, ապա ինքնասպանություն է գործել. shamshyan.com

Ամուսինը դանակի մի քանի հարվածով սպանել է կնոջը, ապա ինքնասպանություն է գործել. shamshyan.com

Կոտայքի մարզում այսօր՝ օգոստոսի 18-ին, ժամը 07։40-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի տներից մեկում կնոջ դի կա։

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են տանտիրուհու՝ 71-ամյա Սվետլանա Ավագյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կա սուր կտրող-ծակող առարկայի հարվածի մի քանի հետք։ Նաեւ ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի տակ տղամարդու դի կա։

Կայքի տեղեկություններով՝ պարզվել է՝ կամրջի տակ հայտնաբերվածը Նոր Գեղիի բնակիչ՝ 73-ամյա Սամվել Ալեքսանյանն է, որը սպանվածի ամուսինն էր։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ամուսինը կնոջը սպանել, ապա ինքնասպանություն է գործել՝ կամրջից ցած նետվելով։  Երկու դեպքերի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։