Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

ՀՀ վաստակավոր արտիստուհի Լուսինե Կիրակոսյանը երեկ ծանր վիճակում ընդունվել է Էրեբունի բժշկական կենտրոն։
MediaHub-ի տեղեկություններով, դերասանուհին այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Տեղեկությունը մեզ հայտնած բժիշկն ասաց, որ Կիրակոսյանը օգնության կարիք ունի, գտնվում է սոցիալապես անապահով վիճակում։
«Ցանկությունս է, որ անդրադարձ կատարեք լրատվական կայքերով, հանրության եւ պաշտոնատար անձանց ուշադրությունը կենտրոնացնելու համար»,-ասաց նա։
MediaHub-ը փորձեց կապ հաստատել դերասանուհու հարազատներից որեւէ մեկի հետ, ցավոք՝ ապարդյուն։
Լիա Սարգսյան