Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու միջադեպի հանգամանքները պարզվում են․ Ոստիկանություն

Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու միջադեպի հանգամանքները պարզվում են․ Ոստիկանություն

Հանգամանքները պարզվում են։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել է նախաքննական մարմին։ Այս մասին MediaHub.am-ին փոխանցեց ՀՀ ոստիկանության hասարակայնության հետ կապի և լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ քաղաքական գործիչ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը դաժան ծեծի է ենթարկվել իր տան շքամուտքի դիմաց։

Զարզանդ Գաբրիելյանը փոխանցեց՝ ժամը 11։45-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապ օգնության խումբը Եղբայրության փողոց 16/2 հասցեի մոտից մարմնական վնասվացքներով իրենց մոտ է տեղափոխվել Էդգար Ղ․-ն։ Մեկնել է օպերատիվ խումբ։

Հարցին, թե տարածքում տեսախցիկներ եղե՞լ են, վերջինս պատասխանեց, որ քննիչները զբաղվում են։

Լիաննա Թորոսյան