Չեմ վախենում էդ բրդուճ ուտող Փաշինյանից․ քաղաքացի

ՊՆ նախկին շենքի բնակիչներն այսօր կրկին Պետական եկամուտների կոմիտեի առջեւ բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով Ռուստամ Բադասյանից ներքեւ իջնել եւ բացատրություն տալ, թե ինչու է ՊԵԿ-ը իրենց «թափառական» դարձրել։

Բնակիչներից մեկը, որը վիրավորական արտահայտություններ էր հնչեցնում Բադասյանի հասցեին, MediaHub-ի հետ զրույցում շեշտեց․ 

«Ո՛չ իրենից եմ վախենում, ո՛չ էլ իրեն ՊԵԿ նախագահ նշանակած բրդուճ ուտող Փաշինյանից։ 4 ամսական բալիկս մեքենայի մեջ է, եկել ենք այստեղ այս մոլախոտից պատասխան ստանալու։ Այնքան անինքնասեր ա, որ էսքան վիրավորում ես, չի իջնում, ասի՝ ինձնից ինչ եք ուզում»,-ասաց նա։

Նշենք, որ ՊՆ նախկին շենքի բնակիչներն այսօր կրկին Պետական եկամուտների կոմիտեի առջեւ բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով Ռուստամ Բադասյանից ներքեւ իջնել եւ բացատրություն տալ, թե ինչու է ՊԵԿ-ը իրենց «թափառական» դարձրել։

Մանրամասն՝ տեսանյութում