Թուրքի բերան ո՞վ կգնա դաշտ մշակի․ Տեղի բնակիչ

Դաշտ ունենք, բայց թուրքի բերանին է, չենք մշակելու։ MediaHub-ի հետ զրույցում ասաց Տեղի բնակիչներից մեկը՝ ներկայացնելով, թե ինչ պայմաններում են ապրում ու ինչպես են ապրելու այսուհետ։

«Դաշտի համար թուրքի բերան կգնա՞ն մարդիկ, չեն գնա»,- նշեց նա։

Գյուղացին նշեց՝ իրենց հույսը համայնքի ղեկավարն է, մյուսներին չի տեսել, հնարավոր է եկել են, բայց ինքը չգիտի։

«Մենակ պատերազմ չլինի։ Է, ինչ ասեմ, է, քնում ենք, հելնում, ասում՝ փառք Աստծո, այսօր օրը մերն ա, վաղվա մասին չենք մտածում։ Հետոյի համար վաղը կմտածենք»,- ասաց նա։


Մանրամասները՝ տեսանյութում։