Ինքնաթիռը վայրէջք է կատարել ծովափում ու կնոջ աչքի առջև տրորել նրա ամուսնուն․ մանրամասներ

Ինքնաթիռը, որում եղել է 17 ուղեւոր, վայրէջք է կատարել ծովափին ու կնոջ աչքի առջև տրորել նրա ամուսնուն։
Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մեքսիկայի Պուերտո Էսկոնդիդո քաղաքի մերձակա լողափում։ Մանրամասները հայտնել է 6to Vision պորտալը։
Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 11-ի կեսօրին։ Հայտնի է, որ Skydive Puerto Escondido Cessna 208-ում եղել է 17 օտարերկրացի, ովքեր պատրաստվում էին պարաշյուտով ցատկելու։ Անհայտ պատճառներով ինքնաթիռը վայրէջք է կատարել տեղի Բակոչոյի լողափում։
Հստակեցվում է, որ ինքնաթիռը նախ բախվել է ավտոմեքենայի, իսկ հետո բախվել հանգստացողների խմբին։ Ինքնաթիռը կնոջ աչքի առջև տրորել է 62-ամյա տղամարդուն, նա ողջ չի մնացել. Մի քանի այլ մարդիկ, այդ թվում՝ Cessna-ի ուղևորներն ու անձնակազմը, հոսպիտալացվել են:
Ավիացիոն իշխանությունները հետաքննություն են սկսել՝ պարզելու վթարի պատճառները։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում կարող էր շարժիչի անսարքություն լինել։