Քրեական գործ է հարուցվել հայազգի գործարար Արմեն Համբարձումյանի դեմ․ մանրամասներ

Քրեական գործ է հարուցվել գործարար Արմեն Համբարձումյանի դեմ, ով միլիոնավոր ռուբլիներ է հափշտակել Բալթյան նավատորմի օբյեկտների վերանորոգման նպատակով պաշտպանության պետական պատվերից, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն։
«ՌԴ Քննչական կոմիտեի զինվորական քննչական մարմինները քրեական գործ են հարուցել անհատ ձեռնարկատեր Արմեն Համբարձումյանի նկատմամբ, որը կասկածվում է պաշտպանության պետական պատվերը կատարելիս առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար»,- ասված է հաղորդագրությունում։
Հետաքննության տվյալներով՝ 2022 թվականի հունիսին, ՌԴ ՊՆ ջերմային օբյեկտների վերանորոգման պետական պաշտպանության պատվերը կատարելիս, պետական պայմանագրեր են կնքվել ՌԴ ՊՆ «ՑԺԿՈՒ» դաշնային պետական բյուջետային հիմնարկի հետ՝ Բալթյան նավատորմի օբյեկտներում ավելի քան 215 միլիոն ռուբլուն համարժեք աշխատանք կատարելու համար:
Նշվում է, որ Համբարձումյանը ներգրավվել է որպես ենթակապալառու այս աշխատանքների իրականացմանը։
«2022 թվականին Համբարձումյանը, իրականացնելով վերը նշված պետական պայմանագրերը, կատարել է բյուջետային միջոցների բազմամիլիոնանոց հափշտակություն՝ իբր ավարտված աշխատանքների վերաբերյալ փաստաթղթեր կեղծելով»։
Պետությանը պատճառված վնասի ողջ չափով ձեռնարկվել են միջոցառումներ՝ Համբարձումյանի գույքի վրա արգելանք դնելու տեսքով։