Շնագայլերը հարձակվել են մարդկանց վրա․ վիրավորներ կան

Ադրբեջանի Զագաթալայի շրջանում շնագայլերը հարձակվել են մարդկանց վրա։
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ միջադեպը տեղի է ունեցել Մուխախ գյուղում։
Կենդանիները հարձակվել են երկու անչափահասների՝ Մարյամ Չինգիզ գըզը Մախմուդովայի (ծնված 2012 թ.) և Ռոյալ Ռովշան օղլու Գանջալիևի (ծնված 2012 թ.) վրա։
Դեպքը տեղի է ունեցել դպրոցի ճանապարհին։ Շնագայլերը մոտակայքում հետո հարձակվել են գյուղի ևս երեք բնակչուհիների վրա (ծնված 1993թ, 1988թ. և 1986թ.):
Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ Գյուղացիները սպանել են շնագայլին։