Վերացնել քվեարկության համար նախատեսված գրիչները․ ի՞նչ է քննարկում ԱԺ-ն արտահերթ նիստում

Ազգային ժողովն այսօր՝ հուլիսի 14-ին հրավիրված արտահերթ նիստում քննարկում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։
Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը ներկայացրեց օրենքում փոփոխությունների նախագիծը։
«Ներկայացված նախագծերի փաթեթով առաջարկվում է համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության պարագայում, անկախ նրանից, թե ընտրողների թիվը որքան է, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար նախատեսել առանձին քվեաթերթիկներ՝ այսպիսով վերացնելով քվեարկության համար նախատեսված գրիչների օգտագործումը»։