Հսկայական հերթ՝ Բագրատաշենի անցակետում (լուսանկարներ)

Հսկայական հերթ՝ Բագրատաշենի անցակետում  (լուսանկարներ)

Այս պահին հայ-վրացական սահմանին՝ Բագրատաշեն անցակետում հսկայական հերթեր են:

Ինչպես հայտնում է MediaHub-ը, հարյուրավոր մարդիկ սահմանին հերթի մեջ են, մեքենաների հոսքը չի դադարում: Նմանատիպ հերթեր են նաև սահմանի վրացական հատվածում, որտեղ փաստաթղթերի զննումն ավելի երկար է տևում:

Վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն՝ հայերը մեկնում են տոները Թբիլիսիում նշելու:

Լիաննա Թորոսյան